211652_close_icon
views-count754 դիտում article-date 13:10 21-12-2019

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 64-ամյա մի կին և կամավոր հանձնել «Ֆ1» տիպի մեկ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 109 փամփուշտ: Ըստ նրա հայտարարության՝ հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը հայտնաբերել է տան նկուղը մաքրելիս։ Նշանակվել է փորձաքննություն: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 14-ին, 61-ամյա կին կամավոր հանձնել է 1941 թ. արտադրության «ՍՎՏ» տիպի հրազեն, ինքնաձիգի փամփշտատուփ և փամփուշտների համար նախատեսված շղթա։ Նա հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր