211652_close_icon
views-count26435 դիտում article-date 11:53 21-12-2019

Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ճիշտ էր. Խոշոր ձկները նույնպես հայտնվելու են թակարդում. կան ձերբակալվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ՝դեկտեմբերի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ քրեակատարողական ծառայությունում շարունակվում են ինքնամաքրման աշխատանքները և այն պաշտոնյաները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ովքեր դեմ կլինեն բարեփոխումներին ու կխախտեն օրենքը, կարճ ժամանակում կհայտնաբերվեն ու քրեական պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Երեկ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության մեկ աշխատակից և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ աշխատակից: Վերջիններիս նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել հատուկ քննչական ծառայություն: Քրեակատարողական ծառայությունում շարունակվում են բարեփոխումները և դեմն ոչ ոք չի կարող առնել, քանի որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ բարեփոխումների արդյունքում բարելավվել են կալանավորված անձանց ու դատապարտյալների սննդի որակը, կենցաղային պայմանները, բուժման խնդիրները և, որ ամենակարևորն է՝ քրեակատարողական հիմնարկներում՝ հիմնականում քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից, «ապամոնտաժվել է» քրեական մշակույթը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/21/1143480/?fbclid=IwAR1zWXEVdpigalEEdjHi9H_sKG35FiLdnZvUETPSWX4V-M-y2FD0EFNcvCA]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ էր ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող իրի ներնետում դեպի արգելագոտի, նկատվել են նաև ներքին արգելագոտուն մոտեցող երկու դատապարտյալ։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում տեղանքի զննությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչներով ամրացված փաթեթ, իսկ դատապարտյալներից մեկի անձնական խուզարկությամբ` բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել 7,0, 3,8 և 11,6 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, «B8» մակնշմամբ «Սուբոտեքս»` «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 4 կտոր՝ 0,9 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև բջջային հեռախոս և լուսարձակող 3 կրակայրիչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր