211652_close_icon
views-count4956 դիտում article-date 11:28 21-12-2019

Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ. Վաչագան Սարգսյանը՝ «Այբբենարանի տեղն աղբամանն է» արտահայտության հեղինակ, իմքայլական պատգամավորին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/21/sargsyan/3170129?fbclid=IwAR3AqJqGvCrRqNT41f7T9LkO_gOhOjttm7ndttVm85k8eDyfVYveJYkM0nk]Tert.am[/url]-ը գրում է. «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով դասագրքերին, նշեց, որ իր կարծիքով՝ հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանի» տեղն աղբամանն է: «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ «Այբբենարանի» լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց իմքայլական պատգամավորը: Վաչագան Սարգսյանն էլ, անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ: Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են: Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/: Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը /էջ 29/: Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/: Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/: Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/: Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»: Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»: Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք: Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը: Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել: Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը: Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը: Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ»: Այնուհետև պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հեղինակին. «Այսօր Աժ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ կրթության վերաբերող հարցերի շուրջ: Ելույթ ունեցա նաև ես, խոսեցի ոլորտի հիմնախնդիրներից մեկի՝ կարծրատիպային մոտեցումների մասին, որոնք, ցավոք, դեռ առկա են թե դասագրքերում, թե ուսուցիչների մոտեցումներում: Եվ քանի որ ելույթումս հնչել է դասագրքի հեղինակի կոնկրետ անուն, հարկ եմ համարում ստորև տեղադրել վերոհիշյալ դասագրքի լուսանկարները: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/21/sargsyan/3170129?fbclid=IwAR3AqJqGvCrRqNT41f7T9LkO_gOhOjttm7ndttVm85k8eDyfVYveJYkM0nk]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր