211652_close_icon
views-count3765 դիտում article-date 23:51 20-12-2019

2020-ից Անին տեսնելն ավելի հեշտ կլինի. մուտքի ռեժիմը փոխվում է

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը 2020 թվականից փոփոխվելու է: Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզպետարանի կայքից: Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք:

Նմանատիպ նյութեր