211652_close_icon
views-count2078 դիտում article-date 19:53 20-12-2019

Միկել Արտետան՝ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետան գլխավորեց «Արսենալը»: 37-ամյա իսպանացին «զինագործների» հետ 3,5 տարվա պայմանագիր կնքեց: Ավելի վաղ հաղրդվում էր, որ իսպանացին «Արսենալի» հետ արդեն քննարկել է պոտենցիալ տրանսֆերների հարցը: Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: Կարիերան ավարտելուց հետո նա «Մանչեսթեր Սիթիում» ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբ: Գվարդիոլան չէր ցանկանում Արտետային բաց թողնել: ԱՊԼ-ի 17 տուրից հետո «Արսենալը» 22 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Նոյեմբերի 29-ին լոնդոնյան ակումբը պաշտոնանկ արեց Ունաի Էմերիին, որից հետո թիմը ժամանակավորապես ղեկավարեց Ֆրեդրիկ Յունգբերգը:

Նմանատիպ նյութեր