211652_close_icon
views-count7558 դիտում article-date 18:00 20-12-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր տրվել է ՙՕրինապահ հարկ վճարող՚ անվանմամբ հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ Նարինե Սարգսյանին, ինչպես նաև այլ 7 տնտեսվարողների: Հավաստագիրը Բանկին շնորհվել է 2019 թվականի ընթացքում պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորություններն ամբողջական և պատշաճ կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները և հաշվետվությունները ճշգրիտ ներկայացնելու, և իրավախախտումների բացակայության համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես նպաստել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում գործել է օրենքի սահմաններում, եղել է ճշտապահ հարկ վճարող, իրականացրել է բազմաթիվ բարեգործական, մշակութային և սոցիալական ծրագրեր: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր