211652_close_icon
views-count5048 դիտում article-date 11:53 20-12-2019

Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը և Սամվել Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր