211652_close_icon
views-count17147 դիտում article-date 10:01 20-12-2019

Ինչ է հրահանգել Սասուն Միքայելյանը ԱԱԾ բացահայտումից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից: Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով: Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և առաջիկայում նոր նշանակում կարվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր