2584 դիտում
23:42 19-12-2019
Կադաստրի կոմիտեն «Թվային գոտի և ճանապարհ» միջազգային նախաձեռնության համաժողովում համագործակցության հուշագիր է ստորագրել
Չինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ Գոուն:
Նախաձեռնությունը միջազգային կարևոր հարթակ է փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների և տվյալների փոխանակման համար: Ավելի քան 50 երկրներ, միջազգային կազմակերպություններ և ծրագրեր միավորած այս նախաձեռնությունը միջազգային գիտական ծրագիր է, որ գործարկվել է 2016 թվականին և կիրառում է այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են տվյալներ հավաքագրող երկրի հեռահար զոնդավորման, մեծ տվյալների վերլուծության նպատակով տվյալների մշակման սարքավորումները:
«Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել Երկրի մակերեսի ուսումնասիրության, տվյալների, գործիքակազմի ստեղծման ծրագրերը, որոնք ուղղված են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համատեքստում բնապահպանական և հասարակական մարտահրավերների լուծմանը:
Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանն իր ելույթում նշեց, որ Կադաստրի կոմիտեն ցանկանում է ընդլայնել փոխադարձ համագործակցությունը «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նաև փոխանցեց Կոմիտեի պատրաստակամությունը` առանցքային դերակատարում ունենալ այս կարևոր նախաձեռնության իրականացման գործընթացում. «Կադաստրի կոմիտեն մեծ ակնկալիքներ ունի, որ այս ծրագիրը կհասնի իր առջև դրված նպատակներին և մեծ առաջընթաց կապահովի առաջատար փորձագետների միջև լայնածավալ քննարկումների, ակտիվ համագործակցության, գիտելիքների և փորձի փոխանակման համար»:
Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր, որոնց ընթացքում կհամաձայնեցվեն և կմշակվեն համատեղ նախագծեր թվային տարածական մեծ տվյալների (Digital Big Earth Data) արդյունավետ կառավարման ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
16:03 23-11-2015
ՀՀ Քննչական կոմիտեն և հեռախոսակապի օպերատորները ստորագրել են համագործակցության հուշագիր
Այս բաժնից
607 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
442 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
952 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ