211652_close_icon
views-count4276 դիտում article-date 18:40 19-12-2019

«Իյա իրո՞ք… բա ինչո՞ւ նախարարներդ ու մարզպետներդ հրաժարական չեն տալիս, էն՝ չորս տող անգիր անելու անընդունակ կրթության նախարարդ ու մետրը հեկտարից չտարբերող կոկորդիլոսասեր մարզպետդ…»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=162849038269859&id=100036342911070]էջում[/url] գրում է. «Իյա իրո՞ք… «Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը»… Ուղղակի ծիծաղելի է… Այս բառերն ասում է պետական ամբողջ ապարատի ղեկավարը: Ասել է, թե՝ ինքը մեղադրում է իրեն: Նորից եմ հարցնում՝ բա ինչո՞ւ նախարարներդ ու մարզպետներդ հրաժարական չեն տալիս, էն՝ չորս տող անգիր անելու անընդունակ կրթության նախարարդ ու մետրը հեկտարից չտարբերող կոկորդիլոսասեր մարզպետդ… Պարզ ա, քայլել են… Հետո՞, կրակն ընկա՞նք էտ քայլածների ձեռքը… Ստեղ են ասել՝ վեր կաց և քայլիր… Այս ու առնչվող հարցերի մասին այսօր՝ եթերում… Եթերից առաջ կասեմ՝ որ եթերում…»:

Նմանատիպ նյութեր