211652_close_icon
views-count9640 դիտում article-date 22:08 19-12-2019

Մարիամ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի գնման պայմանագիրը կնքվել է 2018թ. ապրիլի 6-ին

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանին սպասարկող ՊՊԾ ավտոմեքենայի գնման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարեւոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- գրել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր