211652_close_icon
views-count1902 դիտում article-date 17:57 19-12-2019

Արտետան հրաժեշտի խոսք է ասել «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հրաժեշտ է տվել ակումբի խաղացողներին և անձնակազմին: «Քաղաքաբնակների» առավոտյան մարզումից առաջ 37-ամյա իսպանացին ելույթ է ունեցել: Նշվում է, որ հրաժեշտի պահը չափազանց զգացմունքային է եղել: Մոտ ժամանակներս Արտետան կարգավորելու է բոլոր հարցերը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվելու համար: Սպասվում է, որ «զինագործները» Արտետային կներկայացնեն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին:

Նմանատիպ նյութեր