211652_close_icon
views-count4378 դիտում article-date 15:08 19-12-2019

Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ են ձեռք բերվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից քննարկվում է այն հարցը, որ իբր իմ դստեր՝ Մարիամի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության ավտոմեքենա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է խոստովանել, որ երեկվանից պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել եւ պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են հուզել հանրությանը: Նախ, ՀՀ վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները. «ՀՀ հատռուկ պետական պահպանության ենթակա անձանց ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ վարչապետը ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, նաեւ չեն կարող դրանից հրաժարվել վարչապետի ընտանիքի անդամները: Այնտեղ դրույթ կա, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից, բայց ընդհանուր առմամբ, օրենքը հստակ ասում է, որ վարչապետն ու նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել դրանից»,-ասաց Փաշինյանը: Երբ Մարիամը վարորդական իրավունք էր ձեռք բերել, ինքը 2018-ին մեր «Նիսան Քաշքայ.-ով էր շրջում քաղաքում: Այդ դեպքում պետական պահպանության մեքենան իր հետեւից գնում էր եւ ստացվում էր, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում քաղաքում: Դրա համար, որոշ ժամանակ անց ինքը դադարեցրեց շրջել այդ մեքենայով»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ ճշտել է եւ պարզել, որ 2019 թվականի ընթացքում ՊՊԾ-ն որեւէ մեքենա ձեռք չի բերել. «Հետո պարզվեց, որ 2018-ին ՊՊԾ-ն մեքենաներ ձեռք է բերել, բայց դա չի եղել վարչապետի ընտանիքի անդամների համար: «Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների պահպանությունն ապահովելու համար ՊՊԾ համար: Ես այդ ժամանակ նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել: Իսկ մեքենաները ձեռք են բերվել, որովհետեւ օրենքով սահմանված պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է: Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր