211652_close_icon
views-count5565 դիտում article-date 15:54 19-12-2019

Ստիպված հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ շեյխերը կառուցեն իրենց երազանքի հիվանդանոցը․ Փաշինյան.

Վերջին 1․5 տարվա ընթացքում իրականացրեցինք այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում վստահությունը, որ պետպատվերի գումարը տարվա կեսին կամ ընդհանրապես չի ավարտվի, շատ մեծացավ՝ հասավ 90-95 տոկոսի։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ մարդիկ, ում հասնում է պետպատվեր, իրենք կարող են ընտրել, թե որ հիվանդանոցն է ընտրում, և առողջապահական հիմնարկը կարող է վստահ լինել, որ ինքն արդեն փաստացի կատարված ծառայության դիմաց սահմանված չափաբաժիններով պետության կողմից կստանա ֆինանսավորում։ «Այս համակարգի ամբողջական ներդրումն ունի քաղաքական նշանակություն։ Միշտ հարց է ծագում, փոթորիկներ են տեղի ունենում, թե ինչո՞ւ էս հիվանդանոցին պետպատվերը տրվեց էսքան, ինչո՞ւ այս հիվանդանոցին՝ այսքան։ Երբ որ համակարգն ամբողջությամբ կներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը, կառավարությունը չի որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում, դա կորոշի քաղաքացին, որն այդ ծառայությունը ստացել է։ Առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը։ Սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է»,- ընդգծեց Փաշինյանը։ Նա նաև նկատեց, որ առողջապահական ոլորտի ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում։ «Բանը հասել է նրան, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Եվ եթե տեսնենք՝ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր