211652_close_icon
views-count2004 դիտում article-date 14:34 19-12-2019

Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ՝ 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրեններն իրենց բարեկամներին բերել են դպրոցներում ձևակերպել այս կամ այն հաստիքի ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու: «Ընդհանրապես, պետբյուջեի հետ կապված էսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա»,- ասաց նա: Վարչապետը մեջբերեց հայտնի խոսքը, որ խեղդվողը փրփուրներից է կախվում: «Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում, շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրենք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա, սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց նա: Վարչապետը նկատեց, որ ոմանց մոտ տեսակետ կա, թե կարևորը մեջքն է, ծանոթն է: «Ասում են՝ պտի կարանաս խաբես, շուստրիություն անես, շողոքորթես, էդ ա կյանքի ճանապարհը։ Ո՛չ, սիրելի երեխաներ, դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թվականին, որը ոնչնչացավ: Հիմա կյանքի ճանապարհը կրթությունն է, օրինապահությունը, մենք այս ճանապարհը ձեզ համար կառուցելու ենք ու ասֆլատ ենք անելու երթևեկության պատշաճ կանոններով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր