211652_close_icon
views-count3338 դիտում article-date 13:29 19-12-2019

Ներխուժել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. Ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/19/zhoghovurd/3168459]Tert.am-[/url]ը գրում է. 13:40 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկրում հնարավոր չէ ապահովել լրագրողների անխափան աշխատանքը։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում սուր քննադատում էր մամուլի նկատմամբ նման ճնշումները, սակայն իր իշխանության ժամանակ նույն բաները կատարվում են։ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբագրությունում եղել է թանկարժեք գույք, գումար, սակայն ներխուժողները որևէ բանի ձեռք չեն տվել, նշանակում է՝ ներխուժումը գողության նպատակով չի եղել։ 13:20 Գիշերը անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Մեր տեղեկություններով՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=1suHEZO3tag&feature=emb_logo]Tert.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր