211652_close_icon
views-count138056 դիտում article-date 11:10 19-12-2019

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ. հայտնաբերվել են զենքեր, այդ թվում՝ խլացուցիչով ինքնաձիգ. հավաքվածներն ասում էին՝ ոստիկանների շնորհիվ՝ բանը կրակոցներին չհասավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Ռ. Փ.-ին: Վերջինիս մոտ հայտնաբերվել է «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 5 հատ փամփուշտ: Բերման է ենթարկվել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել է «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված, Երևանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ: Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լավա, ոստիկանները օպերատիվ գործեցին ու հավաքված էդ քաղաքացիներին տարան: Թե չէ, չէր բացառվում, որ որոշ ժամանակ անց լսեինք, որ իրար վրա են կրակել, իսկ կրակոցների արդյունքում լավ գիտենք՝ կամ զոհեր ենք ունենալու կամ վիրավորներ: Սա այն դեպքն է, որ պետք է շնորհակալություն հայտնենք ոստիկաններին, ովքեր օպերատիվ գործողությունների արդյունքում վնասազերծեցին զինված անձանց: Իսկ թե ինչի համար էին նրանք հավաքվել, դա մեզ չի հետաքրքրում, կարևորը՝ որ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվեցին ոստիկանները ու բանը կրակոցներին չհասավ: Հակառակ դեպքում՝ կարողա մի քոռ գյուլլա կպներ անմեղ մարդու»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր