211652_close_icon
views-count1837 դիտում article-date 09:37 19-12-2019

Վրաստանում քրգործ են հարուցել պատգամավոր Մկոյանի դեմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել այդ երկրի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանի դեմ: Մկոյանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ է և մեկն է մեծամասնական ընտրակարգով ընտրված այն պատգամավորներից, ով դեմ էր քվեարկել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու օրենսդրական նախաձեռնությանը: Մկոյանը մշտապես ֆինանսավորել է իշխող կուսակցության քարոզարշավները և թեկնածուներին: Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ նա իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական հիմնադրամ էր փոխանցել 140 հազար լարի՝ 50 հազար դոլարից ավելի: Եվ հիմա առավել քան զարմանալի է, որ քաղաքական ու ֆինանսական առումով իշխանությանը ամեն կերպ ծառայած պատգամավորը մեղադրվում է բենզինի մատակարարման ինչ-որ մրցույթում ոչ արդարացի հաղթելու մեջ: Ի վերջո, այդ ծառայություններն իրենց գինը պետք է ունենա՞ն, թե՞ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր