211652_close_icon
views-count6367 դիտում article-date 09:01 19-12-2019

Ինչպես են քոչարյանականները մարդկանց հավաքագրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, թե չի բացառվում, որ կուսակցություն կստեղծի, նրանք արդեն գործի են անցել: Մասնավորապես՝ սկսել են մարդկանց հավաքագրել: Նախորդ իշխանության օրոք ընտրությունների ժամանակ ՀՀԿ ձեռագրով քոչարյանականները ցուցակներ են կազմում ըստ տարածքների, վարչական շրջանների և սկսում աշխատանքներ տանել քաղաքացիների հետ: Օրերս քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, որ մի երիտասարդ իրեն առաջարկել է միանալ Քոչարյանին՝ միասին «պերեվարոտ» անելու համար: Երիտասարդը նաև ակնարկել է, որ Քոչարյանին միանալու դեպքում «մեջը բան կա»: Այսինքն՝ ակնարկել է, որ հավաքագրումը փողի դիմաց է իրականացվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր