211652_close_icon
views-count3724 դիտում article-date 22:08 18-12-2019

Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին թվիթերի էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ «Ֆրանսիայի Սենատը հենց նոր ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել Հայաստանի և Եվրամիության միջև խոր և համապարփակ համագործակցության համաձայնագիրը։ Շնորհակալություն բոլոր սենատորներին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր