211652_close_icon
views-count30133 դիտում article-date 21:28 18-12-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Պաշտպանության նախարարության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արկադի Ենգիբարյանի վարած Opel մակնիշի 35 CT 540 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Ժամհարյանի վարած Ford մակնիշի 36 PG 358 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության, մեկն էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր