Գագիկ Ծառուկյանը ներկա էր «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցած 11 մլն դրամ մրցանակային ֆոնդով «Կաշվե ձեռնոց» մրցաշարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվեց և տեղի ունեցավ «Կաշվե ձեռնոց»-ի եզրափակիչ մրցաշարը։
Մրցաշարին մասնակցում էր 79 բռնցքամարտիկ և առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 11 մլն դրամ է։
Եզրափակիչ մրցաշարին ներկա էր Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի