211652_close_icon
views-count2495 դիտում article-date 18:38 18-12-2019

Արսեն Վենգեր. Օզիլը պատասխանատվություն է կրում իր խոսքերի համար

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը: Գերմանացի ֆուտբոլիստը Չինաստանին մեղադրել էր ույգուրների դեմ հալածանքներում, որից հետո Չինաստանում արգելել էին ցուցադրել «Արսենալի» մասնակցությամբ հանդիպումը և արգելափակել Օզիլի հաշիվները սոցցանցերում: «Այն, ինչ Օզիլն ասում է, վերաբերում է միայն իրեն, բայց ոչ՝ «Արսենալին»: Նա իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի, ինչպես՝ ցանկացած ոք: Օզիլն իր հեղինակությունն օգտագործում է՝ իր դիրքորոշումն արտահայտելու համար, որը պարտադիր չէ, որ բոլորը կիսեն: Սակայն կարևոր է, որ Օզիլն անձնական պատասխանատվություն է կրում: Նա չպետք է խոսի «Արսենալի» անունից: Երբ դու քո կարծիքն ես արտահայտում ինչ որ հարցի շուրջ, ապա պետք է հասկանաս քո գործողությունների հետևանքները», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր