211652_close_icon
views-count1288 դիտում article-date 15:52 18-12-2019

Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 18-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ստացած օրինագծերի՝ հերթական նիստում քննարկելու հարցերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը: Խորհրդարանին կներկայացվի բյուջեի վերջնական տարբերակը և պատգամավորների 2-րդ փուլ առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանն հայտարարել է, որ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-ին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր