211652_close_icon
views-count2829 դիտում article-date 09:59 18-12-2019

Բացը լրացվում է. անարգել մուտք կալանավայրեր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծել տարիներ շարունակ շահարկվող այն խնդիրը, երբ քրեակատարողական հաստատությունների ղեկավարները արգելում էին պատգամավորներին անարգել տեսակցել կալանավորների հետ: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածը կոչվում է. «Անարգել մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր»: Այս հոդվածում թվարկվում է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր կարող են անարգել մուտք գործել կալանավայրեր, բայց հստակ նշված չէ տեսակցելու իրավունքի մասին, ինչը նախկին իշխանության օրոք բազմաթիվ անգամներ հիմք է տվել արգելել պատգամավորների տեսակցությունը կալանավորների կամ ձերբակալված անձանց հետ: Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրացնել այդ բացը, և ավելացնելով այսպիսի պարբերություն. «Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ՝ բացառությամբ եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր