211652_close_icon
views-count14430 դիտում article-date 09:47 18-12-2019

Հայաստանը փորձում է գնել Բաթումի նավահանգիստը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը: Վաճառքի գինը 600 միլիոն դոլար է: Հայաստանյան տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել, որի արդյունքում հնարավոր կլինի գնել նավահանգիստը, դրանով ապահովելով Հայաստան բեռների անարգել տեղափոխումը: Քննարկվում է բաժնետիրական ընկերություն ստեղծելու գաղափարը, որին մաս կարող են կազմել նաև Սփյուռքի գործարարները, սակայն գործը գլուխ բերելու համար պետք է, որ ինչ-որ մեկը մեկնարկային խոշոր գումար ներդնի, որը այս պահին չկա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր