211652_close_icon
views-count53255 դիտում article-date 23:15 17-12-2019

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը ВАЗ 21124-ով կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափ սարքի երկաթե սյանը. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Գերման Թեջոյանը իր վարած ВАЗ 21124 մակնիշի 35 XV 241 համարանիշի ավտոմեքենայով վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ նախկին պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափի երկաթե սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Վարյանն ու տեսուչ Տիգրան Բունիաթյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներին վարորդը հայտնել է, որ վթարը տեղի չէր ունենա, եթե իր ավտոմեքենայի առջև հետիոտն չհայտնվեր ու նրանից փախցնելու պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է արագաչափի երկաթե սյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր