211652_close_icon
views-count1610 դիտում article-date 23:35 17-12-2019

Ամենամյա ներդրումային ֆորումի շնորհիվ կամրապնդվեն ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները

Դուբայում 2020 թվականի մարտին կայանալիք Ամենամյա ներդրումային ֆորումին ընդառաջ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին նշեց, որ Ամենամյա ներդրումային համաժողովի 10-րդ նստաշրջանը տեղի կունենա 2020 թվականի մարտի 24-26-ը՝ Դուբայ քաղաքում՝ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումի բարձր հովանու ներքո: «Այս տարի համաժողովն անց է կացվելու «Ներդրումներ ապագայում. Համաշխարհային ներդրումային քաղաքականությունների հեռանկարները» խորագրի ներքո: Այն դառնալու է ներդրումների հրաշալի հարթակ՝ ներկայացնելով ներդրումային հնարավորություններն աշխարհի տարբեր զարգացող շուկաներում»,- ասաց դեսպանը: Նա կարևորեց Հայաստանի և հայկական տարբեր ընկերությունների մասնակցությունն այդ կարևոր իրադարձությանը՝ ամրապնդելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ավելացնելու առևտրաշրջանառությունը և առաջ մղելու փոխադարձ ներդրումների անիվը: Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանակ Ամենամյա ներդրումային ֆորումի տնօրեն Ուալիդ Ֆարղալը ներկայացրեց համաժողովի որոշ տվյալներ: «Համաժողովին ելույթ է ունենալու մոտ 400 հոգի, այնտեղ քննարկվելու են երկրների միջև փոխանակման, ինչպես նաև բիզնես հնարավորությունները: Ամենամյա ներդրումային ֆորումը տարբեր երկրների կազմակերպությունների համար իրենց տեսլականը ներկայացնելու հարթակ է: Այստեղ իրենք կարող են ցույց տալ իրենց երկրներում իրականացվող հիմնական ծրագրերը և, թե ինչ ոլորտներով են իրենք հետաքրքրված»,- նշեց Ֆարղալը:

Նմանատիպ նյութեր