211652_close_icon
views-count1020 դիտում article-date 19:45 17-12-2019

Կապանի բաժին բերման ենթարկված հետախուզվողի խուզարկությամբ սուբուտեքս է հայտնաբերվել․ նա կալանավորվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն, իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվածօպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքի Ավետիսյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի նմանվող կես դեղահաբ, ներարկիչներ և այլն։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր