211652_close_icon
views-count1667 դիտում article-date 20:18 17-12-2019

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»

Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»: Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է խնամյալների իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ: Մասնավորապես, ուսումնասիրվել են կենցաղային ու շենքային պայմանները, տրամադրվող սնունդը, սոցիալական ծառայությունների որակը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը: Հաստատության ղեկավարության և խնամյալների հետ քննարկվել են նաև անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները: Այցի արդյունքում վեր են հանվել տուն-ինտերնատում առկա մի շարք խնդիրներ, ինչպես նաև որոշ խնամյալների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնց լուծման նպատակով Պաշտպանը հանդես կգա կոնկրետ գործողություններով ու առաջարկություններով: Պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ տարեցների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր