211652_close_icon
views-count3980 դիտում article-date 18:01 17-12-2019

ՊԵԿ փոխնախագահը հայտնում է մինչև հեղափոխությունը որոշ գազալցակայանների ստվերային շրջանառության մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ մինչև հեղափոխությունը մի շարք գազալցակայաններ թույլ են տվել գազի ծավալի իրացման ու հարկային պարտավորությունների մարման խախտումներ, արդյունքում գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ «[url=https://armenpress.am/arm/news/999163.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Այս պահի դրությամբ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է 330 քրեական գործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որից գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ Խախտման բնույթը պայմանավորված է եղել նախկինում ՝մինչև հեղափոխությունը գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացման հետ, որոնց համեմատական վերլուծությունը հեղափոխությունից հետո եղել է անհամեմատ տարբեր: Սա խոսում է ստվերային շրջանառություն ունենալու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը, կիրառելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, հարկերի անուղղակի հաշվարկի վերաբերյալ, հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է իրացվել, քան հեղափոխությունից հետո, և այդ մեթոդներով հաշվարկել ու առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ներկայում նշված հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգման ակտերը դատական քննության մեջ են, քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:

Նմանատիպ նյութեր