211652_close_icon
views-count97185 դիտում article-date 16:36 17-12-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Chevrolet Niva-ն ու ВАЗ 2106-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում բախվել են Chevrolet Niva մակնիշի 35 OD775 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 36 QP 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 3 հոգին տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրատ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարի փաստով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր