211652_close_icon
views-count1974 դիտում article-date 12:55 17-12-2019

ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը նշանակվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության փոխնախագահ

Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները այցելել են Եվրոպական խորհրդարան և Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) գլխամաս: Հանդիպումների ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, խոսել է ՀՀԿ ղեկավար կազմի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդումների մասին: Ծրագրի ընթացքում քննարկվել են նաև ամբողջ աշխարհում պոպուլիստական ուժերի վերելքի և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները։ Բրյուսելյան հավաքի ժամանակ տեղի է ունեցել IYDU խորհրդի ընտրությունը: Նոր ընտրված խորհուրդը ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանին նշանակել է կառույցի փոխնախագահ: Նշենք, որ IYDU-ը միավորում է շուրջ 120 անդամ կազմակերպությունների մոտ 80 երկրներից: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից հանդիսանում է միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ: ՀՀԿ-ը բարձր է գնահատում IYDU-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հեռանկարները: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր