211652_close_icon
views-count1201 դիտում article-date 10:24 17-12-2019

Բարեփոխումների անվան ներքո ամայացնում են կրթության ոլորտը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականն աչքի ընկավ կրթության ոլորտում բուռն զարգացումներով: Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելու «հայտ» ներկայացրեց: Եվ ոլորտի մասնագետների մոտ սկզբում տպավորություն էր, թե վարչապետի նախաձեռնությամբ կրթական ոլորտում դինամիկ և դրական փոփոխություններ են սպասվում, որի արդյունքում Հայաստանում կրթությունը դառնալու է ավելի ճկուն և մրցակցային, բայց այդ տպավորությունները խաբուսիկ դուրս եկան: Կրթության ոլորտում իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները նախաձեռնեցին այնպիսի փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բոլորովին չէր զգացվում: Եվ այս հարցում առաջին լուրջ խնդիրը հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշումն է, որը ուսանողների և դասախոսների շրջանում բողոքի տեղիք տվեց: Այս նախագիծն, ըստ էության, նշանակում է, որ շատ բուհեր, որոնք ունեն տեխնիկական ուղղվածություն, նախընտրելու են բնագիտական և մասնագիտական առարկաների դասավանդումը, և, ըստ էության, հայագիտական առարկաները դուրս են մնալու կրթական ծրագրերից: Սրան զուգահեռ՝ պարզ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանությունների մտադրությունը, որը պետք է իրականություն դառնա այդ առարկան «Հայոց պատմություն» առարկայի հետ միավորման արդյունքում: Ուշագրավ է, որ իշխանության այսպիսի նախաձեռնությունները կյանքի են կոչվում բնագիտական և տեխնիկական կրթության բարելավման վերաբերյալ լոզունգների ներքո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր