211652_close_icon
views-count14185 դիտում article-date 09:40 17-12-2019

Ռուբեն Հայրապետյան. «Բուռնաշը սուտ մատնություն է արել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/12/16/1083636/?fbclid=IwAR3r1NFAy2AdoX01MhcxUZ-BoqmC90S7b-H9-efwDyIoCvFILW6A6MU2oh8]Aravot.am[/url]-ը գրում է.ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։ Տվյալ պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության։ «Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ ինքը պատահաբար է տեղեկացել նշյալ հոդվածների մասին. «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, որեւէ մեկը ոչ իմ, ոչ իմ աշխատակիցների հետ որեւէ բան չի խոսել, ուղղակի խուզարկության օրը փաստաբաններից ենք իմացել, թե ինչի մասին է խոսքը…Ես էլ ասում եմ՝ միգուցե անփութորեն ինչ-որ բաներ եղել են, բայց միտումնավոր չի եղել, ես չեմ համարում, որ տասնյակ միլիոններ ներդրած մարդը կարող է մեկ միլիոն դոլար չարաշահել»: Նաեւ հավելեց, որ իրեն դեռեւս չեն հարցաքննել: Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, եւ իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Ըստ նույն, աղբյուրի, իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է: «Պետբյուջեի՞ց»,-հաղորդման ժամանակ զարմացավ Ռուբեն Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը եւ շեշտեց, որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/12/16/1083636/?fbclid=IwAR3r1NFAy2AdoX01MhcxUZ-BoqmC90S7b-H9-efwDyIoCvFILW6A6MU2oh8]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր