211652_close_icon
views-count2355 դիտում article-date 21:56 16-12-2019

Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ հնարավոր կլինի վճարել ցանկացած վարչական շրջանում. Երևանի քաղաքապետարան

Հարգելի քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել: Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները: Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր