211652_close_icon
views-count2245 դիտում article-date 18:54 16-12-2019

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն: Այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է ոլորտի կարևորությունը և դերը: Պարոն Ավետիսյանը խորհուրդ է տվել ամենայն պատասխանատվությամբ ընտրել մասնագիտությունը, տիրապետել դրա նրբություններին, ձգտել ամրապնդել գիտելիքները՝ անընդհատ սովորելով, ու հասնել լավագույն արդյունքերի: ՀԱԱՀ-ի վարժարանի աշակերտներ համար հանդիպումը հետաքրքիր էր ու օգտակար: Կազմակերպված ուրախ վիկտորինային՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարցերով, նրանք մասնակցել են մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր