211652_close_icon
views-count1532 դիտում article-date 18:13 16-12-2019

«Արսենալի» գլխավոր մարզչի հավակնորդը Արտետան է. բանակցությունները սկսվել են

«Արսենալի» ղեկավարությունը շարունակում է թիմի գլխավոր մարզչի թեկնածուներին քննարկել: «Զինագործները» գրեթե 10 մասնագետ են ուսումնասիրում, որոնց թվում են «Նիցայի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան և «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետան, որն էլ համարվում է գլխավոր հավակնորդը: «Արսենալի» կառավարիչ Վինայ Վենկատեշամը երեկ Մանչեսթերում արդեն բանակցություններ է վարել Արտետայի հետ՝ վերջինիս տանը: Վենկատեշամը և ակումբի՝ բանակցությունների գծով մասնագետ Հուս Ֆահմին իսպանացու առանձնատնից հեռացել են գիշերը 1:20-ին: Արտետան շահագրգռված է «Արսենալում» աշխատել և պատրաստ է ակումբը գլխավորել մրցաշրջանի կեսից: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին «Արսենալը» պաշտոնանկ արեց Ունաի Էմերիին և թիմի ժամանակավոր մարզիչ նշանակեց Ֆրեդրիկ Յունգբերգին: Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին, այնուհետև «Ման Սիթիում» ընդգրկվել Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում:

Նմանատիպ նյութեր