211652_close_icon
views-count1900 դիտում article-date 16:03 16-12-2019

Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին

Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: «Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարպես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: *** Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: «Անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր