211652_close_icon
views-count23912 դիտում article-date 20:45 15-12-2019

Ավտովթար Շիրակի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Էդգար Ս.-ն, Գյումրի քաղաքի Շիրակացի - Հ. Մելքոնյան փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 34 MA 310 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բազալտե սալերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին՝ խանութի տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր