211652_close_icon
views-count4005 դիտում article-date 19:45 15-12-2019

Սիփան Փաշինյան. Ռեյտինգային ընտրակարգն ինձ համար անընդունելի է. Infocom.am

RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների մասին Infocom.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ: [b]-Այս բարեփոխումների, քննարկումների շրջանակում բազմաթիվ առաջարկներ են հնչում և դրանց մեջ գերակշիռ են կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները։ Առաջարկվում է անցում կատարել պետական ֆինանսավորման: Ձեր կարծիքով կուսակցությունների ֆինանսավորման ո՞ր մոդելն է ավելի արդյունավետ և ո՞ր մոդելը հնարավորություն կտա ազատվել օլիգարխիկ ֆինանսավորումից: [/b] -Ես կարծում եմ, որ բոլորս կհամաձայնենք այն մտքի հետ, որ կուսակցությունների ֆինանսավորումը լինի թափանցիկ: Այսինքն, հանրությունը տեղյակ լինի, թե որտեղից են առաջանում կուսակցության ֆինանսական միջոցները և այս տրամաբանության մեջ էական չէ, մեծ հաշվով, թե որ մոդելին կանցնենք: Այսինքն, էականը հետևյալն է․ այն մոդելը, որին կանցնի ֆինանսավորման գործընթացը, արդյո՞ք կլինի թափանցիկ հանրության համար: Երբ ֆինանսավորումը թափանցիկ չէ, այդտեղ կարող են գոյություն ունենալ և, վստահ եմ, գոյություն ունեն տարբեր կոռուպցիոն ռիսկեր, կուլիսային պայմանավորվածություններ: Նաև եկեք ֆիքսենք, որ կուսակցություններին մեծ գումարներ տրամադրող որևէ գործարար, կարծում եմ , հենց այնպես այդ ֆինանսները չի տրամադրում: Ես խոսում եմ բավականին խոշոր գումարի մասին, որովհետև կարող են լինել գործարարներ, որոնք զուտ քաղաքական սիմպատիայի կամ քաղաքական ծրագրերի առումով ֆինանսավորեն և դրամահավաքներին իրենց ներդրումն անեն՝ այդ քաղաքական ուժի զարգացման, հաղթանակների համար: Սա նորմալ երևույթ է, բայց շատ խոշոր գումարներ կամ ամբողջ կառույցը, երբ սնվում է մեկ կամ երկու հոգուց, այդտեղ բնականաբար առաջանում են հարցեր, որոնք հետագայում կուլիսային պայմանավորվոծությունների, կասկածների տեղիք են տալիս: Բնականաբար, հարցեր են առաջացնում, թե արդյո՞ք այդ գործընթացները կարող են թափանցիկ լինել հանրության համար։ Գալու ենք այն մտքին, որ դրանք հանրության համար չեն լինելու թափանցիկ: Մեր կուսակցության դրամահավաքները կազմակերպելիս ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ եթե կուսակցությանը պետք է օրինակ ՝100․000 դրամ, ճիշտ է, որ 100.000 մարդ տա 1 դրամ, քան մեկ մարդ՝ 100.000 դրամ: Կարծում եմ, որ սա կախվածությունները բացառելու և առհասարակ ավելի թափանցիկ լինելու համար է: [b]- Գաղտնիք չէ, որ Հայաստանում կուսակցություններից շատերը ձևավորվում են ոչ թե գաղափարական հենքի,հստակ գաղափարախոսության, այլ ձևավորվում են մեկ անձի շուրջ և սպասարկում են այդ մեկ անձի շահերը: Կիսու՞մ եք այս կարծիքը, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի նման դեպքերը բացառենք: [/b] -Այո, կարծում եմ, որ կան նման դեպքեր։ Բայց, կարծում եմ, որ դրանք գալիս են այն պատճառով, որ կամ այդ մեկ անձը ունի մեծ ռեսուրսներ, կամ տվյալ մարդու նեղ շրջանակն ունի մեծ ռեսուրսներ: Այսինքն, մենք պետք է հասկանանք կամ պետք է ֆիքսենք, որ այդ մարդու շուրջ ոչ թե համախմբված են գաղափարի համար, այլ ապագայում գումարներ շորթելու համար: Փողի շուրջ հավաքվելու մոտեցման պատճառով է, որ դառնում է միանձնյա կուսակցություն: Իսկ ինչ վերաբերում է գաղափարական կուսակցություններին․ եթե կան կուսակցություններ, որոնք գաղափարական առումով մեկ մարդու շուրջ են հավաքվել, կարծում եմ սա ընդունելի է։ Որպեսզի աշխատանքը դառնա թիմային, այդ անձի շուրջ հավաքված թիմը, հընթացս քաղաքականության մեջ քայլեր անելով, հասարակության մոտ վստահություն և ճանաչելիություն ձևավորելով, կդառնա թիմ: Մանրամասները՝ [url=https://infocom.am/?p=19628&l=am&fbclid=IwAR0qN2EM5hWvMvNwlf-TANDse-76aXAYfT5BACoA6gTo3FuOkOPgk-JFbsA]Infocom.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր