211652_close_icon
views-count2593 դիտում article-date 18:22 15-12-2019

Հակոբ Կարապետյան. Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ քաղաքապետ Մարությանը հռչակեց թափառող կենդանիների հետ համակեցության հիմնական բանաձևը՝ թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միևնույն ժամանակ, նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։ Այսօր, արդեն, ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա, ըստ որոշ հաշվարկների՝ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70 %-ը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր