211652_close_icon
views-count1894 դիտում article-date 13:58 15-12-2019

Պետբյուջեից ֆինանսավորումը չկրճատելով՝ Հանրայինին գովազդի հնարավորություն տալը մրցակցային անբարենպաստ պայմաններ կստեղծի մյուս հեռուստաընկերությունների համար. Կարեն Քոչարյան. .tert.am

Եթե Հանրային հեռուստաընկերությանը կրկին հնարավորություն տրվի վճարովի գովազդ ցուցադրելու, և միաժամանակ այն պետական բյուջեից ստանա ֆինանսավորում, մրցակցային անբարենպաստ մթնոլորտ կստեղծվի մյուս՝ մասնավոր հեռուստաընկերությունների համար: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/15/qocharyan/3165286?fbclid=IwAR1-Jrt-1FgELKgX9t6-AClKz2bQIRRp6Yll9wEA3RqRcfYvcbmBt97jnTQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության՝ օրերս շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով, ի թիվս այլոց, նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ վճարովի գովազդ ցուցադրել: «Երբ տարիներ առաջ հանեցին Հանրային հեռուստաընկերության՝ վճարովի գովազդ ցուցադրելու հնարավորությունը, ավելացավ բյուջեից ֆինանսավորումը՝ դառնալով շուրջ 6 միլիարդ դրամ: Այժմ, երբ ցանկանում են գովազդ ցուցադրելու հնարավորությունը վերադարձնել, ֆինանսավորումը նվազեցնո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ֆինանսավորումը չի հանվել, գովազդը վերադարձնելու իմաստ պարզապես չկա»,-ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ երբ տարիներ առաջ Հանրայինից հանվում էր գովազդը, հիմնավորումներից մեկը ներկայացնում էին այն, թե Հանրային հեռուստաընկերությունը ստիպված է լինում «ընկնել» գովազդատուների հետևից, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ, իսկ Հանրայինը նման խնդիրներ չպետք է ունենա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/15/qocharyan/3165286?fbclid=IwAR1-Jrt-1FgELKgX9t6-AClKz2bQIRRp6Yll9wEA3RqRcfYvcbmBt97jnTQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր