211652_close_icon
views-count34780 դիտում article-date 21:49 14-12-2019

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ բախվել է կայանված «Նիվա»-ին». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ավշար-Նոյակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Այվազյանի վարած Mercedes մակնիշի 36 MN 120 համարանիշի և Նոյակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Մխիթար Միքայելյանի վարած Opel մակնիշի 35 RR 381 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճամփեզրին կայանված, Գոռավան գյուղի բնակիչ, 24-ամյա Աշոտ Մելքոնյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 57 NA 555 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Այվազյանի ուղևոր, Եղեգնավան գյուղի բնակիչ, 50-ամյա Թելման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարից ժամեր անց, վարորդներից Ա. Այվազյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր