211652_close_icon
views-count5425 դիտում article-date 18:05 14-12-2019

«Սրանք թխած, կարած, շառով տված գործեր են»․ Կարապետ Պողոսյանը՝ գործարար Շեկոյի ու նրա ընկերոջ կալանավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Գյումրիում գործարար Շեկոյի՝ Գարիկ Ուզունյանի և նրա աշխատակցի՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովի կալանավորումը, Կարապետ Պողոսյանը, որը Շիրակի մարզում երկար ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, [url=https://www.aravot.am/2019/12/14/1083333/?fbclid=IwAR1ActkXxTGLgLUDsJxwRYiCwCAT3iO-nQtL3qI8lcHhW6zadqxFA4ODGC0]Aravot.am[/url]-ի հետ զրույցում որակեց որպես «թխած, կարած, շառով տված գործեր»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն առ այն, որ այս անձինք «Ջավախք» խանութի դիմաց իր ընկերոջը ծեծել են, նրանց միջոցով սպառնացել իրեն, իսկ պատճառը եղել է իր քննադատությունը՝ հասցեագրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ էր ուղարկել։ «Գարիկ Ուզունյանի կալանավորման համար քննիչը միջնորդել էր վերցնել երեք հիմքեր․ փորձեմ պարզ լեզվով ներկայացնել։ Առաջին հիմքը, որ ներկայացված էր, այն էր, որ Գարիկը կարող է դիմի փախուստի, դրանով խոչընդոտի քրեական գործի լիարժեք բացահայտմանը։ Սա միանշանակ անհիմն է, և դատավորը դրա դեմ ունեցել է որոշակի առարկություն, որովհետև Գարիկ Ուզունյանը չէր կարող դիմել փախուստի․ եթե փախչող լիներ, Երևանից չէր գա, հասնի Գյումրի և չէր ներկայանա ոստիկանություն, ինչքան էլ ոստիկանությունը փորձեց բեմադրություն կազմակերպել, որ բերման ենթարկեր, բոլոր դեպքերում փաստը կար, որ նա ինքնակամ եկել է ներկայանալու ոստիկանություն։ Երկրորդ հիմքը, որ քննիչը նորից առաջարկում էր, և որը, միանշանակ, անհիմն էր, դա վկաների, գործով անցնող անձանց նկատմամբ ճնշում գործադրելն է։ Գործով անցնում են 4 անձ, որից երկուսն արդեն ճանաչվել են տուժողներ և չորս անձն էլ, նաև Գարիկ Ուզունյանը տվել են ցուցմունքներ, բացատրություններ, որտեղ բոլոր չորսի ցուցմունքներն էլ նույնաբովանդակ են։ Այսինքն պիտի մտածել, որ գործն, ըստ էության, բացահայտված է, որովհետև չորս կարևոր անձինք տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր