211652_close_icon
views-count2806 դիտում article-date 22:44 14-12-2019

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ի սահմաններում, կամավոր բաժին է ներկայացել Աթոյան փողոցի 48-ամյա մի բնակիչ, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, Մյունխեն-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և ներկայացել ոստիկանություն Ավանում հաշվառված 16-ամյա մի քաղաքացի, որը օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին *** Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 31-ամյա մի բնակիչ, որը նոյեմբերի 18-ից ՌԴ Ադիգեայի հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մոսկվա-Երևան» չվերթով Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել Ստեփանավան քաղաքի 49-ամյա մի բնակիչ, որը մարտի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 21-ին կամավոր բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 37-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 7-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր