211652_close_icon
views-count4372 դիտում article-date 12:53 14-12-2019

«Քռչո-Տռճո VS Ամանոր». Ամանորյան կատակերգական ներկայացում՝ փոքրերի ու մեծերի համար

Ամանորյա տոներին ընդառաջ ու նաև տոնական օրերին «Բոհեմ» թատրոնի ամենասպասված հանդիսատեսը փոքրիկներն ու նրանց ծնողներն են լինելու, քանի որ բեմում Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Քռչո-Տռճո VS Ամանոր» մանկական երաժշտական կատակերգությունն է ներկայացվելու: Բեմադրիչը վստահ է՝ դահլիճում գտնվող տարբեր սերունդներ նույն չափաբաժնով հաճույք կստանան ներկայացումից: Բեմում կլինեն սիրված դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Արտակ Մանուկյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Արթուր Ղարիբյանն ու Արմինկա Հովսեփյանը, ովքեր «Բոհեմ»-յան հանդիսատեսին երբեք առիթ չեն տվել դժգոհ հեռանալու թատրոնից: Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես Նարեկ Դուրյանին է պատկանում: «Քռչո-Տռճո VS Ամանոր»-ը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 26-ը և հունվարի 3-6-ը:

Նմանատիպ նյութեր