211652_close_icon
views-count2732 դիտում article-date 11:18 14-12-2019

Հյուսիսային Կորեան խոստանում է պատասխանել ԱՄՆ-ին

ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը Անվտանգության խորհուրդում նշել է, որ Փհենյանի հրթիռների փորձարկումները չափազանց անարդյունավետ են և սպառնում են բանակցություններին ու Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ու միջուկային ծրագրերը դադարեցնելուն, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5205182.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին հյուսկորեական պետական լրատվամիջոցում «անպատասխանատու» է որակել դեսպանի հայտարարությունը: Նա ընդգծել է, որ դրանից հետո Փհենյանը կորոշի, որ ուղղությամբ պետք է շարժվի: Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կվերսկսի հրթիռային ու միջուկային փորձարկումները, եթե մինչև տարվա վերջ ԱՄՆ որևէ զիջման չգնա: Բանակցությունները կողմերի միջև ձախողվեցին փետրվար ամսին, երբ Փհենյանը Վաշինգտոնից պահանջեց վերացնել պատժամիջոցները ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժի մասնակի վերացման:

Նմանատիպ նյութեր