1917 դիտում
09:35 14-12-2019
Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր «փակուղիների», որոնք նրանց առջև հաճախ խոչընդոտներ են առաջացնում։ Ըստ տեղեկությունների, հերթական խճճված վիճակն առաջացել է ընտրությունների նախապատրաստման հարցում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԸՀ-ում ու կառավարությունում բավական լուրջ մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով, քանի որ համապատասխան կադրային բազա չունեն։
Բանն այն է, որ և՛ տեղամասային, և՛ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովների գերակշիռ մասում գլխավորապես նախկին իշխանությունների կողմից հաստատված հանձնաժողովականներ են, որոնք տարիներ շարունակ այդ աշխատանքով են զբաղվել, և որոնց բոլորը ճանաչում են ու հիմնականում չեն վստահում, իսկ նոր մարդիկ ուղղակի չկան։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը ներկայումս իշխանությունների համար բավական խնդրահարույց է, և լուրջ աշխատանքներ են տարվում՝ հավատարիմ կադրեր գտնելու և հանձնաժողովները համալրելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2416 դիտում
09:21 18-04-2023
Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները՝ խոշորացույցի տակ․ Փաստ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան