211652_close_icon

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7958 դիտում article-date 22:11 13-12-2019
Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորեց կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։ Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրման արարողությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտարարեց, որ տոնական և նախատոնական օրերին հասարակական անվտանգության պահպանման նպատակով ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։ Քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը, կարգապահությանը, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր